ԱՄՆ-ի եւ Կանադայի իշխանությունները Ուկրաինայում իրավիճակի լարվածության պատճառով չեղյալ են հայտարարել զինավարժությունները, որոնք ամեն տարի անցկացվում են Ալյասկայի տարածքում՝ Ռուսաստանի հետ համատեղ: Այդ մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Fairbanks Daily News-Miner-ին:

Հյուսիսամերիկյան մայրցամաքի օդատիեզերական միացյալ հրամանատարության (NORAD) ներկայացուցչի խոսքով՝ զինավարժությունները չեն կայանա Ուկրաինայի ճգնաժամի պատճառով:

«Զգոն արծիվ» անունը կրող զորավարժություները վերջին անգամ համատեղ անցկացվել են 2007թ.-ին:

Ավելի բաղ, Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը ռուսական զինվորականների հետ համագործակցության դադարեցման հրաման էր արձակել: