Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ժամը 07.48-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Ջրաշեն գյուղի ոլորանների մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ միջպետական Մ-3 ավտոճանապարհի Սպիտակ-Երեւան 14 կմ-ում «Նիսսան» մակնիշի (վարորդ` Ռ. Թ.) 34 SD 149 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից, կողաշրջվել եւ ընկել փոսը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` 27-ամյա Ռ.Թ.-ն, ուղեւորներ` 28-ամյա Կ. Ս.-ն, 27-ամյա Ա. Ս.-ն, 27-ամյա Է. Գ.-ն տեղափոխվել են Սպիտակ քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել փոսից:





























