Էստոնիայի նախագահ Թոմաս Հենդրիկ Իլվեսը կարծում է, որ Ուկրաինայում տեղի է ունեցել իր տարածքի բռնակցում՝ «էթնիկ հատկանիշով»՝ անշլյուս: Այդ մասին վերջինս հայտարարել է այս տարի Կիեւում կայացած YES գագաթնաժողովի ընթացքում:

Էստոնացի նախագահը հայտարարել է, որ հին կանոններն ու ներմերը այլեւս կիրառելի չեն Եվրոպայի ու աշխարհի տարածքում:

«Վերջին տարվա ընթացքում քայքայվեց այն ամենը, ինչը հաստատվել էր 1945թ.-ից հետո: Աշխարհն այն ժամանակ կարծում էր, որ ագրեսիան այլեւս միշտ արգելված է: Ուկրաինայում մենք տեսանք բռնակցում «Էթնիկական հատկանիշով»՝ անշլյուս»:

Բացի այդ, Իլվեսը կարծում է, որ չարժե հավատալ Ուկրաինայի արեւելքում հակամարտության խաղաղ կարգավորմանը աջակցելու Վլադիմիր Պուտինի խոսքին:

 «Ռուսաստանն աշխարհին վերադարձրեց 17-րդ դար: Նրանք խախտեցին բացարձակապես բոլոր միջազգային պայմանագրերը, որոնցով առաջնորդվում է Եվրոպան: Ինչպե՞ս կարելի է հավատել երկրի ներկայացուցիչներին, որի ղեկավարությունը չի ճանաչում իրավունքի գերակայությունը», -ասել է Իլվեսը՝ մեկնաբանելով եվրոպական բզինես շրջանակների ներկայացուցչի հայտարարությունն այն մասին, որ Ուկրաինան, առաջին հերթին, պետք է համաձայնություն ձեռք բերի Ռուսաստանի հետ:

«Յալթայի եվրոպական ռազմավարության» (YES) համաժողովը իր գոյության 11 տարիների ընթացքում առաջին անգամ անցկացվում է Կիեւում: YES-ը մեկնարկել է սեպտեմբերի 11-ին եւ կտեւի մինչեւ 13.09-ը: