Իշխանությունների նպատակը խորհրդարանական քառյակի մեջ պառակտում մտցնելն է, եւ այդ նպատակով ճնշում է գործադրվում լրատվամիջոցների վրա: Այդ մասին խորհրդարանում կայացած ճեպազրույցին հայտարարեց ՀԱԿ պատգամավորական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Զուրաբյանի խոսքով՝ վերջերս հայտնի է դարձավ, որ իշխող կուսակցության առաջնորդի համար խորհրդարանը մարտի դաշտ է, իսկ պատգամավորները՝ զինվորներ, ովքեր չպետք է լքել իրենց հենակետերն ու խրամատները: «Իսկ մենք կարծում էինք, որ ռազմական գործողությունները հայ-ադրբեջանական սահմանին են»:

Զուրաբյանը նշեց, որ քառօրյա նիստերի ընթացքում իշխանությունները ջախջախիչ պարտություն կրեցին. «Իշխանության նպատակը սահմանադրական բարեփոխումների միջոցով խորհրդարանական քառյակի մեջ պառակտում մտցնելն է»:

Իր հերթին, Զուրաբյանի խոսքով՝ խորհրդարանական ընդդիմության նպատակն էր ցույց տալ, որ նրանք աշխատում են միասնական, վճռական են տրամադրված եւ ժողովրդի հետ միասին պայքարի դուրս կգան մայրաքաղաքի հրապարակներում: