Չինաստանի ՇՀԿ-ի անդամ երկրներին 5 մլրդ դոլարի վարկ կհատկացնի համատեղ նախագծերի իրականացման համար: Այս մասին տեղեկացրել է ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը,  հայտնում է gazeta.ru-ն:

«Համագործակցության ամրապնդման նպատակով չինական կողմը որոշել է  ՇՀԿ-ի անդամ երկրներին 5 մլրդ դոլարի վարկ հատկացնել՝ համատեղ նախագծերի իրականացման համար», — ասել է նա եւ հստակեցրել, որ Չինաստան-Եվրասիա տնտեսական համագործակցության ստեղծվելիք հիմնադրամի նախնական կապիտալը 1 մլրդ դոլար է, որն ապագայում կավելացվի մինչեւ 5 միլիարդի:

Սի Ցզինպինը նաեւ ՇՀԿ-ի երկրներին առաջարկել է առեւտրի եւ ներդրումների ոլորտում առավել բարենպաստ ռեժիմ սահմանել միմյանց համար: