Հյուսիսային Կորեան՝ Կիմ Չեն Ինի գլխավորությամբ, սատարում է Շոտլանդիայի անկախությունը, գրում է The Telegraph՝ վկայակոչելով Փհենյանի պետպաշտոնյաներին:
ԿԺԴՀ-ն ակնկալում է ավելացնել իր բնական ռեսուրսների եւ շոտլանդական վիսկիի ապրանքաշրջանառությունը:
«Հյուսիսային Կորեան հարուստ է բնական ռեսուրսներով, իսկ մեզ դուր է գալիս շոտլանդական վիսկիի համը, ուստի մենք կարող ենք օգտակար լինել մեկս մյուսին», - հայտարարել է լրատվամիջոցներից մեկի խմբագիրը:
«Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ իրավունք ունի ապրել անկախ պետությունում, ունենալ ինքնիշխանություն, խաղաղության եւ վայելել հավասարությունը: Շոտլանդիայի համար անկախությունը մեծ քայլ կլինի», - նշել է նա, հաղորդում է Gazeta.ru-ն:




























