ԵԱՀԿ չափանիշներով Շանթ Հարությունյանը քաղբանտարկյալ է: Այդ մասին, այսօր՝ սեպտեմբերի 21-ին, խորհրդարանում կայացած ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀԱԿ պատգամավորական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

«Շանթ Հարությունյանի նկատմամբ իրավապահ մարմինների գործողությունները կարելի է վստահորեն որակել որպես քաղաքական հաշվեհարդար»,-ասաց Զուրաբյանը:

Ավելի վաղ Զուրաբյանը՝ որպես ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակ, մասնակցել «քաղբանտրկյալ» տերմինի մասին բանաձեւ քվեարկությանը: Բանաձեւն ընդունվել է 5 չափորոշիչներով, որոնցից մեկը կատարված խախտմանը ոչ համարժեք պատժի սահմանումն է: «Ոչ ոք չի ասում, որ Շանթ Հարությունյանը եւ նրա կողմնակիցները իրավախախտում թույլ չեն տվել, բայց 7 տարվա ազատազրկումը անհեթեթություն է, որն ապացուցում է, որ Շանթ Հարությունյանի գործն ամբողջությամբ քաղաքականացված է»,-ասաց ՀԱԿ պատգամավորը:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am