Ոստիկանությունը ժամերի ընթացքում բացահայտել է սեպտեմբերի 11-ին, ժամը 02.20-ին, կատարված սպանությունը:

Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկանում ենք, որ մեկնած օպերատիվ խումբը Քանաքեռի 2-րդ փողոցի թիվ 45 տան մոտ հայտնաբերել է 44-ամյա Արմեն Հակոբյանի դիակը` կրծքավանդակի ձախ մասում սուր կտրած-ծակած վնասվածքի հետքով:

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության, Քանաքեռ-Զեյթունի եւ քննչական բաժինների ծառայողների ձեռնարկած անհետաձգելի միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է նախկինում 3 անգամ դատված 32-ամյա Արտակ Մ-ն:

Ի դեպ, Արտակը Քանաքեռում հայտնի է Ցոցիկ մականունով:

Հանցագործության գործիք դանակն առգրավված է:

Նշանակվել են փորձաքննություններ:

Արտակ Մ-ն ձերբակալված է:

Կատարվում է նախաքննություն: