Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Կիեւը Ղրիմին կվերադարձնի ոչ թե ռազմական, այլ տնտեսական մեթոդներով:

«Ասում են, որ մենք կորցրել ենք Ղրիմը, սակայն դա այդպես չէ: Ղրիմում ռազմական ներխուժում է իրականացվել, սակայն Ղրիմը, անտարակույս, կրկին մեզ հետ կլինի: Եվ հնարավոր է, դա տեղի կունենա ոչ ռազմական ճանապարհով՝ մենք կպայքարենք ղրիմցիների ուղեղների համար: Ես համոզված եմ. մեր երկիրը կդառնա ազատ, ժողովրդավարական եւ հաջողակ: Եվ միակ ուղին Ուկրաինային Ղրիմի ինտեգրումն է՝ ցույց տալով, որ կյանքը պարանոցից դեպի հյուսիս ավելի լավն է», - «Յալթայի եվրոպական ռազմավարության» (YES) համաժողովի ամենամյա հանդիպմանը հայտարարել է Պյոտր Պորոշենկոն:

Նրա խոսքով՝ Ուկրաինայի արեւելքում ճնաժամի հաղթահարման ուղին եւս սա է: