Ուկրաինայի բոլոր եվրոպացի գործընկերները հասկանում են, որ այսօր համաշխարհային անվտանգության համար պայքար է մղվում: Սա նշանակում է անվտանգության նոր ռազմավարության ներմուծում: Այս մասին Կիեւում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն YES-ի ամենամյա հանդիպմանը, որն ընթանում է «Նոր Ուկրաինա, նոր Եվրոպա, նոր աշխարհ. կառուցում եւ պաշտպանություն» խորագրով:
«Ես ինձ Եվրամիության ընտանիքի լիիրավ անդամ եմ զգում, եւ ձեզնից շատերը շատ բան են անում դրա համար», - ընդգծել է նա:
Պորոշենկոն ընդգծել է, որ անքաղաքավարություն կլինի, եթե ԵՄ-ն մեզ անդամակցություն չառաջարկի:
«Երկիրն արդեն փոխվել է, բայց մենք կշարունակենք փոխել այն՝ ունենալով շատ կարեւոր «գոտեպնդում» ուկրաինական պետության եւ ժողովրդի համար: Դա Եվրամիությունում անդամակցության հեռանկարն է, քանի որ ուկրաինացիները իրենց կյանքի ամենաբարդ քննությունը հանձնեցին ԵՄ անդամ դառնալու համար: Երբեք Ուկրաինան Եվրոպայի եւ աշխարհի այս աստիճանի աջակցություն չէր ունեցել, եւ պարզապես անքաղաքավարություն կլիներ, եթե մեզ ԵՄ անդամակցություն չառաջարկեին», - ասել է պետության ղեկավարը:
Նա նաեւ խոստացել է անել ամեն հնարավորը երկրում ժողովրդավարական փոփոխությունների համար, հայտնում է «Օբոզրեւատել»-ը:





























