Ոստիկանության Շենգավիթի բաժնում, սեպտեմբերի 9-ին, հաղորդում էր ստացվել ոմն Վզեի կողմից Արփինե Հ.-ի նկատմամբ շորթում կատարելու մասին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ շորթումը կատարել է 23-ամյա Վազգեն Կ.-ն, որը սեպտեմբերի 11-ին, ժամը 13.30-ին, ներկայացել է բաժին: