Երեւանի Բաղրամյան պողոտայում, սեպտեմբերի 11-ին, ժամը 09.30-ին, «Հունդաի» մակնիշի երթուղային ավտոբուսը վրաերթի է ենթարկել 21-ամյա Անահիտ Ե.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: