Մոսկվայի քաղաքային դատարանում այսօր՝ սեպտեմբերի 12-ին, քննվում է ռուսաստանաբնակ հայ գործարար Լեւոն Հայրապետյանի՝ կալանը երկարաձգելու հարցը:
NEWS.am-ը Ռուսաստանի Հայերի միության մամուլի ծառայությունից տեղեկացավ, որ այսօրվա նիստին ներկա է նաեւ հայ գործարարը: Վերջինիս դահլիճ մտնելիս արտասանեց միայն մեկ բառ՝ «բեսպրեդել»:
Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն «Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերը հափշտակելու եւ անօրինական ճանապարհով ստացված գումարները յուրացնելու մեջ կասկածվող հայ գործարար Լեւոն Հայրապետյանին մեղադրանքներ է առաջադրել ՌԴ քրեական օրենսգրքի 160-րդ (յուրացում կամ վատնում) եւ 174-րդ (անօրինական ճանապարհով ձեռք բերված միջոցների լվացում) հոդվածներով:






























