Հարցման մասնակիցների 24%-ը կարծում են, որ իշխանությունները չեն կատարի քառյակի պահանջները: Այս մասին սեպտեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է GALLUP International association-ի հայկական ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը:
Ըստ նրա՝ 71%-ը կարծում է, որ իշխանությունները չեն կատարի քառյակի պահանջները, միայն 5%-ն է դժվարացել պատասխանել հարցին: «Ի պատասխան հարցին, թե ինչպիսին կլինեն ընդդիմադիրների գործողությունները պահանջների չկատարման դեպքում, 51%-ը նշել են, որ պայքարը կլինի թույլ եւ անարդյունավետ եւ արդյունքում ոչինչ չի փոխվի:
23%-ը վստահ է, որ քառյակի ուժերը գաղտնի բանակցությունների կգնան իշխանությունների հետ, ինչը կտապալի քառյակի գործունեությունը:
9%-ը կարծում է, որ քառյակն ի վիճակի կլինի փողոց դուրս բերել մեծ թվով մարդիկ եւ հասնել իշխանափոխության», - նշել է Արամ Նավասարդյանը՝ հավելելով, որ այլ կարծիքները կազմում են 1%, եւ այդ հարցին դժվարացել է պատասխանել միայն 16%-ը:





























