ՄԱԿ-ի համաշխարհային պարենային ծրագիրը հայտարարել է Ուկրաինային պարենային օգնություն ցուցաբերելու առաջին գործողության գործարկման մասին, հաղորդում է France-Presse գործակալությունը:
«Ուկրաինայում իրականացվելիք իր առաջին գործողության մեջ ՄԱԿ-ի պարենային ծրագիրը պարենային օգնություն է կտրամադրի հակամարտությունից տուժած խոցելի մարդկանց: Պարենի տրամադրումը տեղի կունենա Դոնեցկի եւ Լուգանսկի տարանցիկ կետերում եւ հասարակական ապաստարաններում , - ասվում է հաղորդագրության մեջ»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ սեպտեմբերի 13-ին Ռուսաստանը իր երկրորդ հումանիտար բեռը կուղարկի Լուգանսկ:





























