Իրանը 2014 դեկտեմբերից մանր ծովախեցգետինների եւ կարմրախայտ կարտահանի արտահանումը Ռուսաստան, հաղորդում է «Ռոսռիբոլովստվայի» մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ, Իրանում «Ռոսռիբոլովստվայի» ներկայացուցչության ղեկավար Ռիֆաթ Ասանովը եւ Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարության ու «Ռոսսելխոզնադզորի» ներկայացուցիչները բանակցություններ են անցկացրել Իրանի անասնաբուժական վերահսկողության կազմակերպության ղեկավար Մեղդի Հալաջեմի եւ Իրանի միջազգային համագործակցության նախարարության գյուղատնտեսության վարչության պետ Հուման Ֆաթհի հետ:
«Միջոցառման արդյունքներով կողմերը եկել են միասնական եզրակացության, որ Ռուսաստանի կողմից իրանական արտադրանքի ներմուծման ոչ մի խոչընդոտ չկա եւ մոտ ժամանակներս ռուսական խանութներում իրանական բարձրորակ ծովախեցգետին ու կարմրախայտ կհայտնվեն», - ասել է «Ռոսռիբոլովստվայի» մամուլի ծառայությունը:





























