Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ժամը 13.25-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւան-Երասխ ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Երեւան - Երասխ 16-րդ կմ-ում բախվել են «Ֆոլքսվագեն» մակնիշի 35 ՍP 630 (վարորդ՝ 59-ամյա Կ. Պ.) եւ «Մոսկվիչ» մակնիշի 67 ԼՕ 615 համարանիշների (վարորդ՝ 33-ամյա Ս. Կ.) ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Կ.Պ.-ն եւ «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր 29-ամյա Ս. Մ.-ն տեղափոխվել են Մասիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները: