Ուկրաինայի իրադարձությունները կարող են ազդել Հայաստանի անշարժ գույքի գների վրա: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին, լրագրողներին հայտարարեց «Անշարժ գույքի բորսա» ԲԲԸ-ի տնօրեն Արտյոմ Պրիբիլսկին: Պատճառը պատժամիջոցների ու պատճառով Ռուսաստանի տնտեսական ակտիվության եւ սեզոնային աշխատողների տրանսֆերտների հնարավոր անկումն է: Իսկ դա կհանգեցնի վճարունակ պահանջարկի կրճատմանը, այդ թվում նաեւ՝ անշարժ գույքի նկատմամբ:

«Ճիշտ է, ես դժվարանում եմ հստակեցնել կրճատման ծավալները: Այն կարող է աննկատ լինել, կարող է եւ լուրջ լինել: Տնտեսագետները կանխատեսում են Ռուսաստանի ՀՆԱ-ի 1-1,5%-անոց անկում: Սակայն դեռ դժվար է որոշակի բան ասել»: