Փրկարար ծառայությունը սեպտեմբերի 12-ին, ժամը 14.13-ին տեղեկություն է ստացել, որ Կիեւյան կամրջի տակ միջին տարիքի անձի դի է հայտնաբերվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը եւ ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը:
Փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել մոտ 45-50 տարեկան անձը չպարզված կնոջ դի:




























