Ադրբեջանում իրավապաշտպանների նկատմամբ ճնշումները շարունակվում են:
Turan-ի փոխանցմամբ՝ նավթաարդյունահողների իրավունքների պաշտպանության կոմիտեի ղեկավար Մրվարի Ղահրամանլըն 1,5 ժամով ձերբակալվել է Բաքվի օդանավակայանում՝ Բեռլինից երկիր հետ վերադառնալուն պես: Իրավապաշտպանը վերադարձել է միջազգային համաժողովից: Սահմանապահները վերցրել են վերջինիս անձնագիրը՝ առանց որեւէ բացատրության:
Այնուհետեւ նրան խուզարկել են Մաքսային վերահսկղությունում եւ դժգոհություն հայտնել, որ իրավապաշտպանը երկրից դուրս գալու ժամանակ չի հայտնել իր մոտ գտնվող կանխիկ 1500 մանաթի մասին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ, դատախազությունը փորձել է ձերբակալել նրա աղջկան՝ Ժնեւի ճգնաժանային կենտրոնի ղեկավար Մաթանատ Ազիզովին, ում մի քանի անգամ հարցաքննել են Լեյլա Յունուսի գործով:
Ազիզովը երկրից փախել է՝ կալանավորվելու մտավախությամբ: Նրա ամուսինն ու որդին ձերբակալվել են Ադրբեջանից մեկնելու փորձ կատարելու ժամանակ:
Լեյլա Յունուսը կալանավորվել է «Հայաստանի հատուկ ծառայություների հետ համագործակցելու» եւ այլ հանցագործությունների մեղադրանքով:





























