Շատերին թվում է, որ ղեկավարության կողմից սահմանված ժամանակից շուտ նախագիծն ավարտելով եւ հանձնելով՝ կարելի է արժանանալ ղեկավարության բարեհաճությանը, սական նոր հետազոտությունն ապացուցում է, որ դրանում ոչ մի իմաստ չկա:
Հետազոտողներն ասում են, որ իրականում մարդկանց չի հուզում, որ գործը ժամկետից շուտ է արվում: Ըստ Mail Online-ի, նրանք ուշադրություն են դարձնում միայն այն դեպքում, երբ հանձնարարությունն ուշացումով է արվում: Հետազոտությունն անցկացրել են Սան Դիեգոյի Կալիֆորնիական համալսարանից դոկտոր Այելեթ Գնիիզին եւ Չիկագոյի համալսարանից դոկտոր Նիկոլաս Էփըլը:
Գիտափորձի մասնակիցներին հետազոտողները բաժանել են զույգերի, այնուհետեւ կամավորներից մեկին խնդրել 40 գլուխկոտրուկ լուծել: Յուրաքանչյուր խնդրի լուծման համար մասնակիցներին դրամական պարգեւ են տվել:
Զույգի երկրորդ մասնակցին խնդրել են զուգընկերոջն օգնել 10 խնդրի լուծման գործում: Երբ օգնականն արել է ավելին՝ լուծելով 15 խնդիր, լրացուցիչ օգնությունը չի գնահատվել:
Սակայն, ըստ FedPost.ru-ի, երբ օգնականը 10-ի փոխարեն 5 գլուխկոտրուկ է լուծել, խնդիրը լուծողը զուգընկերոջը բացասաբար է գնահատել: Մեկ այլ հետազոտության ընթացքում, որտեղ մասնակիցներին համերգի ժամանակ դահլիճում լավ կամ վատ տեղեր են բաժին հասել, նման արդյունքներ են արձանագրվել:





























