Երեւանի Հյուսիսային պողոտայում անշարժ գույքն իրականում վաճառվել է 70%-ով: Այս մասին սեպտեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Անշարժ գույքի բորսա» ՍՊԸ տնօրեն Արտյոմ Պրիբիլսկին:

Նրա խոսքով, տպավորությունը, որ երեկոյան թողնում են էլիտար նորակառույցների մութ պատուհանները, խաբուսիկ է: «Իրականում այնտեղ բավականաչափ բնակարաններ են գնվել: Այս 70%-ը շատ մոտավոր թիվ է»,- հայտարարեց Պրիբիլսկին:

Այնտեղ բնակարաններ են գնում հիմնականում արտերկրից հարուստ հայերը. Ռուսաստանից, Եվրոպայից, ԱՄՆ-ից, արաբական երկրներից: «Սակայն տնտեսության համար դրանում ոչ մի վատ բան չկա: Նրանք այդ սեփականության համար հարկեր են վճարում, տարեկան գոնե մեկ-երկու անգամ գալիս են այստեղ»,- հավելեց բանախոսը: