Երեւանի ծայրամասերի բնակարանների գները մի քանի տարվա ընթացքում բավականին համահարթեցվել են: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին, լրագրողներին հայտարարեց «Անշարժ գույքի բորսա» ԲԲԸ-ի տնօրեն Արտյոմ Պրիբիլսկին:

Նրա խոսքով՝ եթե մինչեւ 2008թ. երկրում 6-7 գնային գոտիներ էին հաշվվում, ապա այժմ դրանք 4-ն են՝ Կենտրոն, Արաբկիր, Դավիթաշեն, Քանաքեռ-Զեյթուն եւ հետո մնացած շրջանները: Դրա հետ մեկտեղ, ավելացել է անշարժ գույքի ցուցադրման ժամկետը, այսինքն, բնակարանի վաճառքին այժմ ավելի երկար պետք է սպասել: Ինչ վերաբերում է բնակարանների գներին, ապա մեկ տարվա ընթացքում դրանք գոծնականում չեն փոխվել, նկատեց Պրիբիլսկին:

Նշենք, որ 12 ամիսների ընթացքում՝ 2013թ հուլիսից մինչեւ 2014թ. հուլիս, Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանում անշարժ գույքի գները ամենաթանկ շրջաններում մնացել են անփոփոխ ՝ Կենտրոն, Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն, Դավիթաշեն: Մնացած շրջաններում քմ-ի համար ավելացել են 2-3 հազար դրամով (1%-ի սահմաններում):