Փրկարար ծառայությունը սեպտեմբերի 12-ին, ժամը 17.51-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդավան գյուղում տեղի է ունեցել վթար:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Նոյեմբերյան-Ալավերդի ավտոճանապարհի 10-րդ կմ-ում բախվել են «Միցուբիշի» մակնիշի LUK-715  եւ «Նիսսան» մակնիշի 099LS61 պետհամարանիշներով ավտոմեքենաները:

ՃՏՊ-ի հետեւանքով «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Լ. Ֆ.-ը (ծնվ. 1958թ.), «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Գ. Մ.-ը (ծնվ. 1984թ.), ուղեւորներ` Ն. Տ.-ը (ծնվ. 1979թ.)եւ Թ. Ի.-ն (ծնվ. 1971թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի ԲԿ:

Բժիշկները Թ.Ի.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մնացածներինը` բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները: