Չիլիի ոստիկանոթյունն ուրբաթ երկրի հյուսիսային Անտոֆագաստա նահանգում ձերբակալել է երեք մարդ, որոնց մեքենայում հայտնաբերվել են ինքնաշեն պայթուցիկներ` վարակիչ տարրերով, հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Ռոդրիգո Պենյաիլիլիոն:
Այս շաբաթ Չիլիում մի շարք պայթյուններ են տեղի ունեցել, որոնց հետեւանքով վիրավորվել է առնվազն 16 մարդ: Ռումբերը պայթել են Սանտյագոյի մետրոյում եւ Վինյա դել Մար քաղաքի խանութներում: Ըստ իշխանությունների` դրանք ահաբեկչություններ են եղել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Այդ մարդիկ ձերբակալվել են բեկորային տարրեր պարունակող պայթուցիկով, որոնք վնաս են հասցնոմ մարդկանց, այդ պատճառով էլ մենք նրանց նկատմամբ կկիրառենք հակաահաբեկչական օրենքը», —մեջբերում է թերթը Պենյաիլիլիոյի խոսքերը:
Ըստ նախարարի` հայտնաբերված պայթուցիկն իր ազդեցությամբ ավելի հզոր է նրանցից, որոնք կիրառվել են Սանտյագոյի եւ Վինյա դել Մարի պայթյունների ժամանակ:





























