Տորոնտոյի սկանդալային հայտնի քաղաքապետ Ռոբ Ֆորդը հանել է թեկնածությունը քաղաքապետի` հոկտեմբերին կայանալիք ընտրություններից, երբ նրա  մոտ որովայնային հատվածի ուռուցք է ախտորոշվել, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ավելի վաղ քաղաքապետը մերժել էր նախընտրական մրցապայքարից դուրս գալու բոլոր կոչերը` չնայած իր սեփական խոստովանությանը, թե քրեք է ծխել հարբած վիճակում:
Չորեքշաբթի Ֆորդին տեղափոխել են հիվանդանոց` որովայնում սուր ցավերի գանգատով:

Դեռ հայտնի չէ, թե  Ֆորդի փոխարեն թեկնածությունն առաջադրելո՞ւ է արդյոք նրա եղբայրը` քաղաքապետարանի խորհրդական Դագ Ֆորդը: