ՆԱՏՕ-ն մտադիր է բալթյան երկրներում ստեղծվելիք արձագանքման ուժերի համար ենթակառույց տեղակայել, գրում է գերմանական Rheinische Post թերթը։

ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի երկու հրամանատարներից մեկի՝ Հանս-Լոթար Դոմրեզեի խոսքով՝  որոշումը կապված է Ուկրաինայի արեւելքի հակամարտության հետ։

Եթե տեղակայման հարցը համաձայնեցվի,  արձագանքման ուժերի ենթակառույցը կգտնվի Էստոնիայում, Լատվիայում եւ Լիտվայում, փոխանցում է  Gazeta.ru-ն։

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն Ուելսում Դաշինքի գագաթաժողովի ընթացքում հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի գրասենյակը կլինի Լեհաստանում։