Հանքարդյունաբերությունը համարվում է Հայաստանում անապատացման հետ առավել սերտ առնչվող տնտեսության ճյուղ. Հայաստանի տարածքի հազարավոր հեկտարներ ծածկված են բաց հանքերով և պոչամբարներով, գրում է «ԷկոԼուրը»:
Ըստ «Հայաստանի Հանրապետությունում անապատացման դեմ պայքարի ռազմավարություն եւ գործողությունների ազգային ծրագրի` ՀՀ հողային հաշվեկշռում արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերը 2013 թ-ին կազմել են 34.9 հազար հա: Միայն լեռնահանքային ձեռնար¬կու¬թյուններին հանձնված է 9700 հա հող, որից պոչամբարների տակ են 1400 հեկտարը: Բաց եղանակով միայն շինանյութերի արդյունահանման հետևանքով շրջանառությունից հանվել է ավելի քան 7 հազար հա գյուղատնտեսական նշանակության հող:
«Բնապահպանական տեսակետից առա¬¬վել վտանգավոր են համարվում պոչամբարները, որոնցում կուտակվող աղ¬¬տոտիչների երկարատև և ինտենսիվ ազ¬դեցությունը լանդշաֆտի բա¬ղա¬դրիչ¬ների վրա հանգեցնում է դրանց ամբող¬ջական դեստրուկցիային և հետագա էրոզիոն գործընթաց¬նե¬րի ակտիվացմանը, կենսածին արտադրողականության կորստին: Վերափոխվում է մթնո¬լոր¬տային օդի հատկությունները և գազային կազմը, տեղի է ունե¬նում արդյունաբերական ծագ¬ման թունավոր նյութերով աղտոտում: Կտրտված ռելիեֆի պարագայում վթա¬րային իրավիճակներում կարող են ձևավորել մի քանի կիլոմետր երկարությամբ աղտոտող արտա¬հոսքեր»-մասնավորապես նշված է ծրագրում:





























