Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններին «Պորոշենկոյի դաշինքից» առանձին կմասնակցի։ Այս մասին նա հայտնել է Յալթայի եվրոպական ռազմավարության (YES) ամենամյա 11-րդ հանդիպմանը, փոխանցում է ՈՒՆԻԱՆ-ը։

«Մենք պետք է նախագահի հետ միասին մասնակցեինք, բայց նախագահ Պորոշենկոյի կուսակցությունն ինձ չբավարարեց։ Այդ պատճառով մենք տարբեր ճամբարներում ենք, բայց միասնական դիրքորոշում ունենք՝ հանուն փոփոխությունների, հանուն բարեփոխումների», - ասել է Յացենյուկը։