Սեպտեմբերի 12-ին, ժամը 18.35-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Նանսենի փողոցի 12 հասցեի մոտ զենք է թողնում:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանները նշված հասցեի մոտ գտնվող այգու սկզբնամասում հայտնաբերել են պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ առկա էր նռնականետի նռնակ, տարբեր տրամաչափի 189 փամփուշտ, ինքնաձիգի դատարկ պահունակ, 5 պայթուցիչ եւ ծխագլան:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: