Սեպտեմբերի 12-ին, ժամը 12.25-ին, ոստիկանության մետրոպոլիտենի պահպանության բաժին է զանգահարել մի քաղաքացի եւ հայտնել, որ «Շենգավիթ» կայարանի մուտքի դռների մոտ գտնվող աղբարկղի մեջ զենք-զինամթերք է թողնում:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում, պոլիէթիլենային տոպրակի մեջ, հայտնաբերել է ինքնաշեն ատրճանակ, ինքնաձիգի դատարկ պահունակ, 5.6 մմ տրամաչափի՝ 8 եւ 5.45 մմ տրամաչափի՝ 228 փամփուշտ:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: