Հումանիտար բեռով 100-ից ավելի բեռնատարներ Ռուսաստանից հասել են Ուկրաինայի հարավ-արեւելքի Լուգանսկի շրջան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։ Ներկայումս դրանք բեռնաթափում են։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները հայտնել են, որ չեն ուղեկցել ռուսական ավտոշարասյանը, քանի որ Մոսկվայի եւ Կիեւի կողմից համաձայնեցված որոշում այդ հարցով չեն ստացել:

Ռուսական Կարմիր խաչի ներկայացուցիչները եւս չեն ուղեկցել բեռնատարներին։