Ուկրաինան իր ստորերկրյա պահեստարաններում ունի մինչեւ 17 մլրդ խմ գազ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը, հաղորդում է «ՌԱԻ նովոստին»:
Նա նշել է, որ դա բավարար է չսառչելու համար: «Մեր ստորերկրյա պահեստարաններում մինչեւ 17 մլրդ խմ բնական գազ կա: Դա բավարար չէ, որպեսզի լավ անցկացնենք ձմեռը, բայց բավարար է, որ չմրսենք»,-հավելել է նա:




























