Մոսկվայում խուլիգանության կասկածանքով ձերբակալվածը կախվել է սեփական վերնաշապիկի օգնությամբ: Միջադեպը տեղի է ունեցել այսօր՝ սեպտեմբերի 13-ին:
Ինչպես «Ինտերֆաքս»-ին հայտնել են Ռուսաստանի ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից, սեպտեմբերի 12-ի երեկոյան տեղեկատվություն է ստացվել, որ Գոսպիտալնի վալ փողոցում կրակոցներ են լսվում:
Դեպքի վայր ժամանած ոստիկանները ձերբակալել են 4 մարդու, որոնց մոտից առգրավել են գազային ատրճանակներ:
Մոսկվայի իրավապահ մարմինների փխոանցմամբ՝ ձերբակալվածներից մեկն իրեն շատ ագրեսիվ է դրսեւորել: Երբ նրան տեղավորել են վարչական իրավախախտման համար ձերբակալվածների խցում, նա կախվել է սսեփական վերնաշապիկի օգնությամբ: Ժամանած «շտապօգնության» բրիգադը արձանագրել է ձերբակալվածի մահը:
Փաստի առթիվ ստուգում է իրականացվում, որի արդյունքում մեղավոր ճանաչված աշխատակիցները եւ հաստատության ղեկավարությունը պատասխանատվության կենթարկվեն:





























