Վրեժխնդրությունն ամենավատ բանն է, որ գոյություն ունի. ինքս չեմ կարծում, որ դատարանը նման մոտեցում կցուցաբերի: Այս մասին ասյօ՝ր սեպտեմբերի 13-ին, Արզնիում կազմակերպված ոստիկանության զորքերի ուսումնական զորավարժության ժամանակ լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ անդրադառնալով Շանթ Հարությունյանի դատավարությանը եւ նրա նկատմամբ խիստ պատժին, որը շատերի մոտ վրեժխնդրության տպավորություն է թողնում:

«Ես ուղղակի ակնկալում եմ, որ այդպես չի լինի: Ես ինքս հակված եմ մի ուրիշ տեսակի մտածելու: Եթե մարդ շտկվող է, կշտկվի՝ մի օրում, մի ժամում, մի ամսում, մի տարում: Եթե մարդ շտկվող չի, չի շտկվի 10 տարում, 20 տարում: Այնպես որ՝ ես այդ պատիժներին մի քիչ փիլիոսոփայորեն եմ մոտենում, կարծում եմ, որ այդպես չի լինի»: ասել է նա: