NEWS.am-ի տեղեկություններով, սեպտեմբերի 12-ի գիշերը Սեւան քաղաքում գտնվող «Յակռ» ռեստորանում թեժ ծեծկռտուք է տեղի ունեցել մատուցողի եւ սեփականատիրոջ միջեւ: Նախնական տեղեկություններով՝ նրանց միջեւ վեճ է ծագել, որից հետո սեփականատերը ծեծի է ենթարկել 23-ամյա մատուցողին, վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ըստ Սեւանում տարածված տեղեկությունների, մատուցողն այն աստիճանի վնասվածքներ է ստացել, որ ի վիճակի չէ անգամ խոսելու, դեպքի մասին բացատրություններ տալու: NEWS.am-ը տեղեկացել է, որ այս միջադեպով հետաքննություն է կատարվում:





























