«Երեւան Ջուր» ՓԲԸ ներկայացնում է պաշտոնական տեղեկատվություն  Երեւանում ջրամատակարարման միջին տեւողության եւ ընկերության գործունեության արդյունքների վերաբերյալ:

Ըստ այդմ, 2010 թվականի մայիս ամսին ջրամատակարարման միջին տեւողությունը կազմել է 21,9 ժամ՝ 2009թ. նույն ժամանակամիջոցի 20,6 ժամի դիմաց, 2010թ. հունվար-մայիս ամիսներին ջրամատակարարման միջին տեւողությունը կազմել է 21,6 ժամ՝ 2009թ. նույն ժամանակամիջոցի 20,8 ժամի դիմաց, պայմանագրային 4-րդ տարվա (01 հունիսի 2009թ.- 01 հունիսի 2010թ.) ջրամատակարարման միջին տեւողությունը կազմել է 20,8 ժամ՝ պայմանագրային 3-րդ տարվա (01 հունիսի 2008թ.- 01 հունիսի 2009թ.) 19,3 ժամի դիմաց: