Նեբրասկայի համալսարանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ 2015թ. մարտի 19–20-ին երկօրյա կոնֆերանս կանցկացնի Հայոց ցեղասպանության թեմայով:

 «Asbarez»-ը հայտնում է, որ կքննարկվեն Հայոց ցեղասպանության մասին վերջին տարիների ուսումնասիրությունները:

Կմասնակցեն 22 գիտնականներ Հայաստանից, Կամբոջայից  Կանադայից, Հունգարիայից,  Իսրայելից եւ ԱՄՆ-ից, որոնք կներկայացնեն 17 գիտական հաստատություններ:

Կոնֆերանսին կքննարկեն չորս թեմա, որոնք նախկինում բավարար չափով ուսումնասիրված չէին, բայց վերջին տարիներին մեծ ուշադրության են արժանացել ուսումնասիրողների կողմից: Այդ չորս թեմաներն են՝ հումանիզմը եւ հումանիտար միջամտությունը  Հայոց ցեղասպանության ժամանակ, կանայք եւ երեխաները Հայոց ցեղասպանության ժամանակ, Հայոց ցեղասպանության համեմատական  չափումները եւ դրա ազդեցությունը: