Սեպտեմբերի 7-ին սկսված «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանն դադարեցրել է հացադուլը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայրիկյանը:

Նրա հետ միասին հացադուլը դադարեցրել են նաեւ մյուս ԱԻՄ-ականները, բացի Սեւան Կալոշյանից: Հարցին, թե նախագահը հրաժարական չի տվել, ըստ այդմ՝ ձեր պահանջը չի կատարվել, ինչի եք դադարեցրել հացադուլը, նա այսպես պատասխանեց. «Դա պահանջ չէր, հորդոր էր, ես կարող եմ միայն հորդորել, պահանջում է ժողովուրդը: Ես ասել էի, եթե նա հրաժարական չտա, կանեմ հայկական ավանդական կարգով, իսկ բոլորը գիտեն հայկական ավանդական կարգը՝ պահքը, վաղը Խաչվերաց տոնն է, վանքերով շրջելը պատահական չէր: Ավանդական կարգը պահքն է տաղավար տոնից առաջ, բայց մենք ծոմ արեցինք եւ միաժամանակ բողոքի ակցիա»:

Նա նշեց, որ աշխարհում ընդունված կարգ է բողոքի ակցիա անցկացնելը եւ հացադուլի միջոցով ինքը ցույց է տվել իր բողոքի կարեւորությունը, ժողովրդի ուշադրությունը հրավիրել է դրա վրա: