Հունիսի 21-ի գիշերը Ռուսաստանի Տվեր քաղաքի սինագոգում պայթյուն է որոտացել։ Ականազերծողները պարզել են, որ ինքնաշեն ռումբի հզորությունը եղել է 100 գ տրոտիլին համարժեք, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։

Պայթյունի հետեւանքով վնասվել են շինության դռները, սակայն ոչ ոք չի տուժել։ Իրավապահ մարմինները հետաքննում են գործը։