Բրիտանիայի կառավարությունը կարող է խնդրել ՄԱԿ-ի թույլտվությունը` Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ուղղված միջազգային գործողություն իրականացնելու համար, գրում է The Times-ը:

Թերթը հայտնում է, որ Դաունինգ սթրիթը հուսով է հաջորդ շաբաթ ՄԱԿ-ում բանակցություններ անցկացնել, որոնք կարող են «ԻՊ-ի դեմ ռազմական գործողություն անցկացնելու համաձայնության բանալին դառնալ»:

«Սպասվում է, որ Դեյվիդ Քեմերոնը կօգտվի ՄԱԿ-ի ԱԽ-ում իր ելույթի իրավունքից` խմբավորման դեմ պայքարում միջազգային դաշինք ձեւավորելու համար», — գրում է թերթը:

Հաղորդվում է նաեւ, որ «զիվորականներն արդեն սկսել են Բրիտանիայի պատրաստվածության մշակումը տվյալ գործողությունում», հայտնում է gazeta.ru-ն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԻՊ-ի գրոհայինները մահապատժի են ենթարկել Մեծ Բրիտանիայի հպատակ Դեյվիդ Հեյնսին: