Շոտլանդիայի անկախության հանրաքվեից մի քանի օր առաջ Մեծ Բրիտանիայի թագուհի Էղիսաբեթ 2-րդը ելույթ է ունեցել վերահաս քվեարկության առիթով:
Սեպտեմբերի 14-ին՝ Թագավորական նստավայր Բալմորալից ոչ հեռու, Շոտլանդիայում գտնվող եկեղեցու ժամերգությունից հետո Էղիսաբեթը հույս է հայտնել, որ ընտրական տեղամասերին մոտենալիս «մարդիկ լավ կմտածեն իրենց ապագայի մասին», հաղորդում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով The Times-ին:
Ավելի վաղ, Բրիտանական թագուհին երբեք չի մեկնաբանել սեպտեմբերի 18-ին նախատեսվող Շոտլանդիայի անկախության հանրաքվեն: Բուքինհեմյան պալատի աշխատակիցը հայտարարել է Էղիսաբեթ 2-րդի հայտարարությունը կատարելապես անկողմնակալ է եւ ընդգծում է միայն, որ քվեարկությունը բացառապես շոտլանդացիների գործն է:





























