Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ԵՄ-ի ասոցացման համաձայնագիրը ներկայացրել է Ռադայի վավերացմանը:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի եւ Եվրոպական միության միջեւ ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը ստորագրվել էր 2014թ.-ի մարտի 21-ին՝ հետաձգելով տնտեսական հատվածի ստորագրումը, ինչը մինչեւ Ուկրաինայի նոր նախագահի ընտրությունը ազատ տնտեսական գոտու ստեղծման մասին դրույթներ էր պարունակում: Նախագահ ընտրվելուց հետո Պյոտր Պորոշենկոն ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրն ամբողջ ծավալով ստորագրել է հունիսի 27-ին:
Սեպտեմբերի 12-ին Բրյուսելում Ուկրաինա-ԵՄ-ՌԴ ձեւաչափով եռակողմ նախարարական հանդիպում էր կայացել: Առեւտրի հարցերով եվրահանձնակատար Կարլ Դե Գուխտի, Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինի եւ ՌԴ-ի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւի հանդիպման արդյունքներով հայտարարվել է, որ Ուկրաինան, Ռուսաստանը եւ ԵՄ-ն համաձայնել են մինչեւ 2015թ. դեկտեմբերի 31-ը հետաձգել Ուկրաինա-ԵՄ ազատ առեւտրի գոտու ստեղծումը:





























