Եվրամիության եւ Կիեւի կողմից բրյուսելյան պայմանավորվածությունները խախտելու դեպքում Ռուսաստանը Կիեւի եվրաինտեգրման առիթով իր բոլոր ծրագրվող պաշտպանական միջոցառումները կգործարկի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

 «Մենք պետք է հետեւենք, որպեսզի իրականում տեղի չունենա այդ կաննոների գաղտնի կիրառումը, ենթադրենք, առանց առանձին պակտի», - ՌԴ-ի փոխվարչապետների հետ խորհրդակցության ժամանակ հայտարարել է Մեդվեդեւը:

«Եթե մենք իրականում դա տեսնենք, ապա ստիպված կլինենք գործարկել այն փաստաթուղթը, որն այժմ տեղադրված է համընդհանուր ուսումնասիրության համար՝ ազատ առեւտրի շրջանակներում Ուկրաինայի հետ առեւտրում հատուկ ռեժիմից  սովորական ռեժիմին անցնելու դեպքում», - հայտարարել է Վարչապետը:

Նա հավելել է, որ այս դեպքում սա Ուկրաինայի հետ առեւտրային հարաբերությունները բոլորովին այլ բնույթ կկրեն: