Ոստիկանության Էրեբունու բաժնում, սեպտեմբերի 14-ին, ժամը 20.35-ին, հաղորդում է ստացվել, որ մի քաղաքացի Թոխմախի գերեզմանատան մուտքի մոտ հրացան եւ զինամթերք է թողել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում, պոլիէթիլենային տոպրակների մեջ, հայտնաբերել է ողորկափող, մեկփողանի, կարճեցված փողով որսորդական 1 հրացան եւ 7.62 մմ տրամաչափի 33 փամփուշտ:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: