Լեհաստանի նոր վարչապետ է նշանակվել Էվա Կոպաչը, հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով  Agence France-Presse-ը:

Երկրի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին Էվա Կոպաչին նոր վարչապետ է նշանակել եւ հանձնարարել  ձեւավորել Լեհաստանի նոր կառավարությունը:

Լեհաստանի նախկին վարչապետ Դոնալդ Տուսկը հրաժարական էր տվել` ԵՄ-ի օգոստոսի գագաթաժողովում ԵԽ-ի նախագահ ընտրվելու կապակցությամբ:

Սեպտեմբերի 11-ին Կոմորովսկին ընդունել էր Դոնալդ Տուսկի հրաժարականը:  Նոր կառավարության նշանակումը տեղի է ունենալու սեպտեմբերի 22-ին: