«Բոքո Հարամի» ահաբեկիչները ավելի քան 50 կանանց եւ մի քանի երեխաների են առեւանգել: Նիգերիայի This Day թերթի փոխանցմամբ, դեպքը կատարվել է Ադամավա նահանգի Միչիկո եւ Գուլակ շրջաններում:
Սա ծայրահեղականների ամենախոշոր գործողությունն էր ընթացիկ տարվա ապրիլից ի վեր, երբ առեւանգվել էին 200-ից ավելի դպրոցականներ: Իշխանությունները արդեն հայտնել են, որ դպրոցականներն ազատված են, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ըստ Միչիկո շրջանում ականատեսների տվյալի՝ այս պահին «Բոքո Հարամի» ահաբեկիչները պատանդ են վերցրել ընդհանուր թվով մի քանի հարյուր բնակիչների:





























