Հայաստանում ամրապնդվում է սահմանապահ ծառայությունը, ԶՈՒ մարտունակությունը եւ դրանք կարելի է լիարժեք օգտագործել անհրաժեշտ բոլոր դեպքերում: Այս մասին սեպտեմբերի 16-ի մամուլի ասուլիսում լրագրողներին հայտնել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես են Հայաստանի վրա ազդում  Մերձավոր արեւելքի դեպքերը, մասնավորապես՝ «Իսլամական պետության դեմ միջազգային դաշինքի ձեւավորումը եւ Իրաքի պատերազմը:

Վերոնշյալ բոլոր դեպքերը, ըստ նախարարի, անխոս կարող են ազդել նաեւ Հայաստանի վրա:  «Բայց այսօրվա դրությամբ այն, ինչ անում ենք մեր պետության պաշտպանությունն ու անվտանգությունն ապահովելու համար, բավական է, որպեսզի այլ երկրների ինչ-ինչ կազմակերպությունների ազդեցությունը թույլ չտանք»,- ընդգծել է  Սեյրան Օհանյանը: