Բրիտանիան խոստացել է ավելացնել Շոտլանդիայի պետական ֆինանսավորումը: Մասնավորապես, Միացյալ Թագավորությունը պատրաստ է շոտլանդացիներին հանձնել սոցիալական ապահովման եւ առողջապահության ծախսերի նկատմամբ վերահսկողությունը: Սեպտեմբերի 18-ին կայանալիք անկախության հանրաքվեից առաջ սա Մեծ Բրիտանիայի վերջին հուսահատ քայլն է, հաղորդում է Reuters գործակալությունը: 

Շոտլանդիայում պետական ծախսերի ավելացման նախաձեռնությունը սատարել են Մեծ Բրիտանիայի երեք հիմնական քաղաքական կուսակցությունների առաջնորդները եւ նախկին վարչապետ Գորդոն Բրաունը:

Հիշեցնենք, որ երկրի վարչապետ Քեմերոնը Շոտլանդիա կատարած իր վերջին այցելության ժամանակ հայտարարել էր, որ երկրի ցանկացած մասնատում հիվանդագին է լինելու: Առանձնացման հակառակորդները կարծում են, որ Շոտլանդիայի անկախության հռչակումը կհանգեցնի Միացյալ Թագավորության անկմանը եւ կարող է դառնալ ֆինանսական, տնտեսական եւ քաղաքական անորոշության պատճառ: