Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները Լուռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, մի քրեական գործի շրջանակներում, Վանաձոր քաղաքի մի ավտոտնակից խուզարկությամբ հայտնաբերել են «ԲԵՐԵՏՏԱ» տեսակի ատրճանակ՝ երկու փամփշտակալներով, յուրաքանչյուրը լիցքավորված 15-ական փամփուշտով, եւ «ՏՕԶ» տեսակի 97 փամփուշտ` առանձին տուփերում:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Կատարվում է քննություն: